Ընտրելով Մարտուն Գրիգորյանին կամ Ռուբեն Մխիթարյանին՝ ընտրում եք Սերժին

Գյումրու ավագանու ընտրություններին ընդառաջ՝ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը, Մարտուն Գրիգորյանն ու «Կապիկ Ռուբո» մականունով Ռուբեն Մխիթարյանը ամեն կերպ փորձում էին քողարկել իրենց առավել քան սերտ կապերը։ Ռուբեն Մխիթարյանը անգամ չզլացավ և հարցազրույցներից մեկում իրեն Սերժ Սարգսյանի հետ ասոցացնողներին մեղադրեց «ք** ուտելու» մեջ։ Իհարկե, դժվար է հասկանալ, թե ի՞նչ սննդացանկ է օգտագործում Ռուբեն Մխիթարյանը այն բանից հետո, երբ պատահականության բերումով 168.am-ի լայվում երևաց, որ իր հավաքները կազմակերպում են ՀՀԿ-ի երիտթևի նախագահն ու փոխնախագահը, բայց դժվար թե այդ սննդացանկը հնարավոր լինի «առողջ սնունդ» անվանել։
Ինչ վերաբերում է Մարտուն Գրիգորյանին, ապա այստեղ ամեն ինչ ավելի պարզ է. նա Սերժ Սարգսյանի դաշինքով պատգամավոր է, իր խոսքով՝ Սերժն իր ավագ ընկերն է, Գյումրու ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավարն էլ նրա ցուցակում է։ Ու, մեղմ ասած, ծիծաղելի են հնչում Մարտուն Գրիգորյանի մերթընդմերթ հնչող արդարացումները, թե նա այդքան էլ կապ չունի Սերժ Սարգսյանի հետ։
Այսպիսով փաստ է՝ ընտրելով Մարտուն Գրիգորյանին և Ռուբեն Մխիթարյանին՝ գյումրեցին ընտրում է Սերժ Սարգսյանին, թեև դա նրանից փորձում են թաքցնել։
Կարծիքներ