ՆԳՆ պատվիրակությունը Դոհայում ծանոթացել է ներքին անվտանգության և քաղաքացիական պաշտպանության նորագույն տեխնոլոգիաներին

ՆԳՆ պատվիրակությունը Դոհայում ծանոթացել է ներքին անվտանգության և քաղաքացիական պաշտպանության նորագույն տեխնոլոգիաներին

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Կատարի Պետությունում մասնակցել է հասարակական անվտանգության և պաշտպանության խնդիրներին նվիրված «MILIPOL Qatar 2024» համաշխարհային ցուցահանդեսին։

ՆԳ նախարարը շրջել է տարբեր տաղավարներով, որտեղ ներկայացվել են ներքին անվտանգության և քաղաքացիական պաշտպանության նորագույն ծառայություններ, համակարգեր ու սարքավորումներ։

ՆԳՆ պատվիրակությունը ծանոթացել է անվտանգության նոր համակարգերի առանձնահատկություններին, առաջադեմ տեխնոլոգիաներին, ինչպես նաև ներքին անվտանգության ամրապնդման և հանցագործությունների կանխարգելման հարցում դրանց ինտեգրմանը և նշանակությանը։

Դոհայում անցկացվող «MILIPOL Qatar 2024» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, դեսպաններ, ներքին անվտանգության ոլորտում առաջատար միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ, մասնագետներ տարբեր երկրներից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում