Արթուր Մուրադյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հուլիսի 14-ին ծանր վիրավորված եւ հուլիսի 23-ին զինվորական հոսպիտալում մահացած 19-ամյա Արթուր Մուրադյանը հայրենիքին մատուցած ծառայությունների համար վարչապետի առաջարկով, նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։
Այս մասին հայտնի դարձավ այսօր` հուլիսի 25-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Արթուրի հուղարկավորության ժամանակ։
Հուղարկավորությանը մասնակցում է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Հիշեցնենք, որ Տավուշում հուլիսի 14-ին ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ծանր վիրավորում ստանալուց հետո կյանքի համար գրեթե 10-օրյա պայքար մղած եւ հուլիսի 23-ին զինվորական հոսպիտալում մահացած 19-ամյա Արթուր Մուրադյանը Երեւանի Մալաթիա վարչական շրջանից էր, 6 ամսվա զինծառայող։ Արթուրը ծառայում էր ավագ եղբոր հետ նույն զորամասում, որը կզորացրվի օգոստոսին։ Բացի այդ, Արթուրը եւս մեկ եղբայր ունի՝ 3 տարեկան։
Կարծիքներ