ՀԱՊԿ անդամ պետություններում բարձր են գնահատում Ձեր ներդրումը կազմակերպության հեղինակության բարձրացման գործում. Ստանիսլավ Զասը՝ Նիկոլ Փաշինյանին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀՀ վարչապետի ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք ամենաանկեղծ և ջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:
ՀԱՊԿ անդամ պետություններում բարձր են գնահատում Հայաստանի Հանրապետության և Ձեր անձնական ներդրումը մեր պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, միջազգային և տարածաշրջանային հարթակներում համատեղ ջանքերի համակարգման, մեր կազմակերպության ազդեցության և հեղինակության բարձրացման գործում։
Այս հիշարժան օրը մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն, նոր հաջողություններ և ձեռքբերումներ ի բարօրություն հայ ժողովրդի»։
Կարծիքներ