Ոստիկանները բացահայտել են Նոր Կյանք գյուղում կատարված դանակահարությունը
«Վեդու» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հունվարի 13-ին ժամը 16:45-ին հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի, աջ սրունքի ծակած-կտրած վերքեր, ձախ ուսահոդի, ձախ դաստակի սալջարդ, մարմնի տարբեր մասերի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Նոր Կյանք գյուղի 34-ամյա մի բնակիչ, որը հայտնել է, որ մետաղյա ձող է մտել ոտքը:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ տղամարդը նշված վնասվածքը ստացել է ոչ թե մետաղյա ձողը ոտքը մտնելու հետևանքով, այլ նույն օրը ժամը 16-ի սահմաններում Նոր Կյանք գյուղի Արարատյան փողոցի 94 հասցեի մոտակայքում ֆինանսական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ։ Ոսկետափ գյուղի 23-ամյա բնակիչը իր մոտ եղած դանակով երկու անգամ հարվածել է 34-ամյա տղամարդու ոտքին:
Նույն օրը 23-ամյա երիտասարդը Ոսկետափ գյուղում ձերբակալվել և ներկայացվել է Վեդիի քննչական բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին:
Կարծիքներ