Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն

Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն

Հունաստանի Հռոդոս կղզում ավարտվել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնությունը։ Հայաստանի հավաքականը դարձել է առաջնության փոխչեմպիոն։ 

Հայաստանը ներկայացնում էին Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը և Բենիկ Ագասարովը:

Վերջին խաղափուլում հայ շախմատիստները 3:1 հաշվով հաղթել են Ավստրիայի թիմին:

Առաջնության հաղթող է դարձել Իսրայելի ընտրանին, որին առաջնության ընթացքում պարտության է մատնել միայն Հայաստանի թիմը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում