Ճապոնիայում մեկ օրում առաջին անգամ գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 50,000 նոր դեպք
![Ճապոնիայում մեկ օրում առաջին անգամ գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 50,000 նոր դեպք](https://freenews.am/uploads/images/image_750x_61ebd8b3c696f.jpg)
Ճապոնիայում համավարակի սկզբից ի վեր մեկ օրում կորոնավիրուսով նոր վարակվածների թիվն առաջին անգամ գերազանցել է 50 հազարը, հայտնում է NHK-ն։
Նոր վարակվածների թվի ռեկորդային աճի ֆոնին Տոկիոն, ինչպես նաև 12 այլ պրեֆեկտուրաներ հունվարի 21-ից սկսել են կիրառել ուժեղացված միջոցառումներ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Այն թույլ է տալիս տեղական վարչակազմերին ինքնուրույն որոշում կայացնել առևտրի կենտրոնների, սուպերմարկետների, սրճարանների և ռեստորանների բացման ժամերի կրճատման մասին, սահմանափակումներ մտցնել այցելուների առավելագույն թվի վրա, ինչպես նաև արգելել ալկոհոլի վաճառքը ռեստորաններում և բարերում:
Անցած հինգշաբթի Ճապոնիայում համաճարակի սկզբից վարակվածների ընդհանուր թիվը անցել է 2 միլիոնի սահմանագիծը։
Կարծիքներ