ԱՄՆ-ն պետք է «մեկ քայլով» վերացնի բոլոր հակաիրանական պատժամիջոցները. Արաքչի
Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին, ով գլխավորում է իրանցի բանակցողների պատվիրակությունը երեքշաբթի կայացած Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի համատեղ հանձնաժողովի (JCPOA - խմբ.) նիստին, հասկացրել է, որ Միացյալ Նահանգները պետք է ամբողջությամբ եւ «մեկ քայլով»վերացնեն հակաիրանական պատժամիջոցները, եթե դրանք իսկապես ձգտում են վերադառնալ միջուկային գործարքին, փոխանցում է Tasnim-ը:
Երեքշաբթի Վիեննայում Press TV-ին տված հարցազրույցում Արաքչին հաստատել է, որ հանդիպմանը չեն մասնակցել ԱՄՆ ներկայացուցիչները եւ որ դրան քննարկվել են միայն իրանական խնդիրները ԳՀՀԾ-ի մնացած անդամների կամ 4+1 խմբի հետ, մասնավորապես՝ Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի:
«Մնացած ստորագրածներն ավելի ուշ կխոսեն ամերիկացիների հետ: Եվ դա նրանց գործն է: Մենք այդ գործով չենք զբաղվում: Մենք միայն բանակցություններ ենք վարում 4+1 խմբի հետ»,- ասել է նա:
Իրանի փոխարտգործնախարարն արձագանքել է նաեւ Վաշինգտոնի մեկնաբանություններին այն մասին, որ Թեհրանի պնդումն առ այն, որ ԱՄՆ-ն պետք է վերացնի պատժամիջոցները, վկայում է ԳՀՀԾ վերադառնալու լրջության մասին:
Այդպիսի դիտողությունները, ըստ Արաքչիի, վկայում են «անլրջության մասին նրանց (սեփական) կողմից, քանի որ նրանք իրենք են լքել ԳՀՀԾ-ն եւ պատժամիջոցներ կիրառել»:
«Դա Իրանի Իսլամական Հանրապետության միանգամայն տրամաբանական եւ շատ ողջամիտ պահանջն է: Նրանք (ամերիկացիները) դուրս են եկել ԳՀՀԾ-ից եւ պատժամիջոցներ են կիրառել: Ուստի ակնհայտ է, որ եթե նրանք ցանկանում են վերադառնալ, ապա պետք է վերացնեն բոլոր այս պատժամիջոցները, բոլորը միասին՝ մեկ քայլով»,- ասել է Արաքչին:
Նա նաեւ նշել է, որ Իրանը երբեք չի փորձել խուսափել միջուկային համաձայնագրի կատարումից՝ հայտարարելով, որ եթե Թեհրանն այդպիսի նպատակ հետապնդեր, ապա շատ ավելի շուտ կլքեր այն՝ Վաշինգտոնի կողմից այն լքելուց հետո:
Կարծիքներ