Թմրամիջոցի հայտնաբերում. Արտաշատի ոստիկանները մեկ օրում երկու դեպք են բացահայտել

Թմրամիջոցի հայտնաբերում. Արտաշատի ոստիկանները մեկ օրում երկու դեպք են բացահայտել

Նոյեմբերի 17-ին ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արտաշատի մի բնակիչ մոտը թմրամիջոց ունի և հիմա Արազի փողոցում է:

35-ամյա տղամարդը բերման ենթարկվեց բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց թղթե փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով։
Ըստ նրա՝ թմրամիջոցն անձնական օգտագործման համար էր:

Նույն օրը բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները ևս ապօրինի թմրաշրջանառության դեպք բացահայտեցին։ Նրանք տեղեկություններ էին ստացել, որ Հովտաշատ գյուղի մի բնակիչ մոտը թմրամիջոց ունի։ Նա Արտաշատի կենտրոնական հրապարակում հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց բաժին։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով։

Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում