Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ միջուկային գործարքի վերականգնումը միջնորդների կարիք չունի
Միջուկային գործարքի վերականգնման գործընթացը երրորդ կողմի միջնորդության կարիք չունի: Փետրվարի 8-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
«Միջուկային գործարքը միջնորդների կարիք չունի»,- ասել Է նա՝ պատասխանելով միջուկային գործարքի վերականգնման համար Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ միջնոդրության համար եվոպական երկրների հնարավոր ներգրավման մասին լրագրողի հարցին: Դիվանագետի խոսքով՝ «գլխավորը, որ կարող են եվրոպացիներն անել, (համաձայնագրի շրջանակում) իրենց պարտավորությունները կատարելն Է»: Բացի դրանից, նա կրկին հնչեցրել Է Թեհրանի դիրքորոշումն այն մասին, որ միջուկային գործարքի վերականգնման համար ԱՄՆ-ը պետք Է վերադառնա համաձայնագրին եւ վերացնի պատժամիջորցներն Իրանի նկատմամբ: Խաթիբզադեի հայտարարությունը հնչել Է Ջո Բայդենի նախագահական ժամկետի սկզբից հետո Գործողությունների համատեղ համապափակ պլանին (ԳՀՀՊ) ԱՄՆ-ի հնարավոր վերադարձի մասին տեղեկավտության ֆոնին:
Իր հերթին Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հունվարի 19-ին հայտարարել, որ Բայդենը մտադիր Է ԳՀՀՊ-ի հիման վրա միջուկային ծրագրի շուրջը Իրանի հետ հասնել ավելի երկարաժամկետ գործարքի կնքման: Բլինկենն ընդգծել Է, որ Վաշինգտոնի վարչակազմը կխորհրդակցի ԱՄՆ-ի Կոնգրեսի, Իսրայելի, ինչպես նաեւ Պարսից ծոցի երկրների հետ Իրանի նկատմամբ ապագա քայլերի շրջանակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ