Գործ ունենք 6-րդ պալատից վեղարով փախած քաղաքական հոգեխանգարվածի հետ, օրինակ է՝ ինչպիսին չպիտի լինի հոգևորականը․ Չախոյան
Աստծուց ու հավատքից կտրված անձը վաղուց կտրվել է նաև իրականությունից ու սեփական ժողովրդից։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գործողություններին։
«Գործ ունենք 6-րդ պալատից վեղարով փախած քաղաքական հոգեխանգարվածի հետ։ Ով դարձել է վառ օրինակ, թե ինչպիսին չպետք է լինի հոգևորականը։ Աստծուց ու հավատքից կտրված անձը վաղուց կտրվել է նաև իրականությունից ու սեփական ժողովրդից։
Հնչեցրած անեծքները, նզովքներն ու վիրավորանքները դրա վառ ապացույցն են։ Իսկ ամեն անգամ խոստացված օրերը, ժամերը ու չիրականացված խոստումները վկայում են բարձր անպատասխանատվության մասին։
Ի դեպ, սառեցվածը վերջերս կառավարությունում անընդհատ տղամարդու փնտրտուքների մեջ է։ Հուսով եմ բերանն ու շրթունքները լվացել է ՝ ինչպես խորհուրդ էր տալիս աջակիցներին»,- գրել է Չախոյանը։
Կարծիքներ