Հրազդանի կիրճում բռնկված հրդեհը մեկուսացվել է. նախնական տվյալներով այրվում է մոտ 4 հա խոտածածկ տարածք

Հրազդանի կիրճում բռնկված հրդեհը մեկուսացվել է. նախնական տվյալներով այրվում է մոտ 4 հա խոտածածկ տարածք

Հունիսի 27-ին, ժամը 17։38-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում բռնկված հրդեհը ժամը 19։08-ին մեկուսացվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Դեպքի վայրում է գտնվում ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանը։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 4 հա խոտածածկ տարածք։

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին, ժամը 17։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում