Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Մոլդովային
ՌԴ-ում Մոլդովայի դեսպան Լիլիան Դարին մարտի 29-ին կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա է ներկայացվել ռուս դիվանագետի արտաքսման և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տարածաշրջանային կոնֆերանսի նստաշրջանին ռուսական պատվիրակության մասնակցությունը թույլ չտալու համար:
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն՝ հավելելով, որ Մոսկվան, ի պատասխան Քիշնևի կողմից հակառուսական գործողությունների, արտաքսում է Ռուսաստանում Մոլդովայի դեսպանատան աշխատակցին։
Կարծիքներ