Լիբանանյան բանկերը անժամկետ գործադուլ են անում՝ ի պատասխան դատական հայցերի
Լիբանանի բանկերի ասոցիացիան (ALB) հայտարարել է, որ երեքշաբթի անժամկետ գործադուլ է սկսելու՝ ի պատասխան դատական համակարգի գործողությունների, որոնք ձեռնարկվել են բանկային ոլորտում ֆինանսական չարաշահումների շարունակական հետաքննության շրջանակներում:
Ինչպես նշվում է ALB-ի տարածած հայտարարության մեջ, բանկերի տնօրեններին հարցաքննելու կոչերը բացասաբար են անդրադառնում աշխատանքային գործընթացի վրա։
«Կամայականությունը և տարրական իրավական նորմերի խախտումը վտանգում է 2019 թվականից ի վեր սառեցված քաղաքացիների ավանդների խնդրի լուծումը»,- ասվում է փաստաթղթում։
Բանկային հաստատությունները, չնայած փակմանը, հաճախորդների սպասարկումը կտրամադրեն բանկոմատների միջոցով։
«Բնակչությանը կմատուցվի բանկային ծառայությունների նվազագույն մակարդակ»,- ընդգծվում է փաստաթղթում։
Կարծիքներ