Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին Սոչիում

Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին Սոչիում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ բանակցություններ կանցկացնեն Սոչիում նոյեմբերի 26-ին:

Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Փաշինյանը, Պուտինը և Ալիևը կնախանշեն Լեռնային Ղարաբաղում կայունությունն ամրապնդելու և խաղաղ կյանքի հաստատմանն ուղղված հետագա քայլերը:

Հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականագնման հարցերին:

Բացի եռակողմ հանդիպումից, ՌԴ նախագահը Սոչիում նաև առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում