Ոստիկանության հետ բախումներում վիրավոր պաղեստինցիների թիվը գերազանցել Է 610-ը
Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի իրավապահ մարմինների աշխատակիցների հետ ծայր առած ընդհարումներում վիրավորված պաղեստինցիների թիվը հասել Է 612-ի: Մայսիսի 11-ին այդ մասին իր Էլեկտրոնային տարբերակում հայտնել Է Al-Quds թերթը՝ վկայակոչելով Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցչին:
«Օրվա ընթացքում Երուսաղեմի Տաճարաց լեռան եւ Հին քաղաքի շրջանում վերքեր Է ստացել առնվազն 612 պաղեստրինցի»,- մեջբերում Է հրատարակությունը նրա խոսքը: Ինչպես մայիսի 10-ի երեկոյան տեղեկացրել Է Al-Quds-ը, Իսրայելի իրավապահ մարմինների աշխատակիցներն Ալ Աքսա մզկիթում ուժով դուրս են արել աղոթք անող ծխականներին: Թերթի տվյալներով՝ իսրայելացի ոստիկանները հավատացյալներին ուժով ստիպել են հեռանալ Ալ Աքսայից՝ կիրառելով արցունքաբեր գազ, ռետինե գնդակներ եւ լուսաղմկահան նռնակներ: Մայիսի 11-ին պաղեստինյան Dunya Al Watan ռադիոկայանը հայտնել Է, որ իսրայելացի ուժայինները հեռանում են Ալ Աքսայից պահեստային մուտքերից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ