Իրանի ԱԳՆ-ը հերքում է Օմանի ծոցում իսրայելական նավի վրա տեղի ունեցած պայթյունի մեջ մասնակցության վերաբերյալ Իսրայելի մեղադրանքները
Իրանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հերքել է Օմանի նեղուցում իսրայելական նավի վրա հարձակմանը Թեհրանի մասնակցության մեղադրանքները, մարտի 1-ին մամուլի ասուլիսի ընթացքում այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
«Մենք ոչ միայն կտրականապես հերքում ենք մեղադրանքներն, այլ նաև հետևել ենք այդ պետության (Իսրայելի) բոլոր գործողություններին, որոնք ուղղված են Իրանի անվտանգության դեմ»,- ասել է նա:
Նա նշել է, որ «տարածաշրջանում անկայունության և ոչ անվտանգության հիմնական պատճառն Իսրայելի վարչակարգն է»:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեղադրել է Իրանին Օմանի ծոցում իսրայելական նավի վրա տեղի ունեցած պայթյունի մեջ։
Կարծիքներ