ՌԴ ԱԻՆ ղեկավար Եվգենի Զինիչեւը ժամանել է Երեւան
ՌԴ ԱԻՆ ղեկավար Եվգենի Զինիչեւը ժամանել է Երեւան մարդասիրական խնդիրների, ինչպես նաեւ ԼՂ հարցով եռակողմ հայտարարության իրականացմանն առնչվող հարցերի քննարկման համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերատեսչությանը:
Երեւան ժամանած պատվիրակության կազմում են նաեւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն եւ «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան:
«Եվգենի Զինիչեւը նոյեմբերի 21-ին աշխատանքային հանդիպում կանցկացնի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի եւ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Հեյդարով Քյամալաթդին Ֆաթահօղլուի հետ: Միջգերատեսչական պատվիրակության անդամներն այսօր հանդիպում կունենան նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,-ասվում է ՌԴ ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Կարծիքներ