Գերմանիայի ԱԳՆ-ն անընդունելի է համարել Իսրայելի կողմից Լիբանանում խաղաղապահների դիրքերի գնդակոծումը
Գերմանիայի կառավարությունը դատապարտել է Իսրայելի կողմից Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) դիրքերի գնդակոծությունը և կոչ է արել հետաքննել միջադեպը։
«Իսրայելը, ինչպես և ցանկացած այլ երկիր, իրավունք ունի պաշտպանվելու վտանգներից, սպառնալիքներից և «Հեզբոլլահի» հրթիռակոծությունից, սակայն ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի գնդակոծումն անընդունելի է», - ասել է Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Քրիստիան Վագները: Նա կոչ է արել պաշտպանել խաղաղապահներին։ Նրա խոսքով, Բեռլինն ակնկալում է, որ «այդ միջադեպը համապարփակ պարզաբանում կստանա»։
Կարծիքներ