Նույնը 2018 թվականին էր, Սերժ Սարգսյանը կիսատ թողնելով Նիկոլ Փաշինյանի հետ խոսակցությունը հեռացավ ու հետո հրաժարական տվեց
Երեկ ԱԺ-ում տեղի ունեցածը առաջին դեպքը չէր։
Նույնը 2018 թվականին էր, երբ Մարիոթ հյուրանոցում Սերժ Սարգսյանը կիսատ թողնելով Նիկոլ Փաշինյանի հետ խոսակցությունը հեռացավ։ Հեռացավ ու ․․․ ու հետո հրաժարական տվեց։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
Այս ամենը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ ամեն անգամ, ամենավճռական պահին, երբ պետք է դեմ առ դեմ՝ դիմացինի աչքերին նայելով պատասխաններ տալ, այս մարդիկ գերադասում են հեռանալ՝ փախնել պատասխանատվությունից։
Իհարկե, հետևից ով ասես, ինչ ասես կարող է խոսալ, բայց շատ քչերն են պատրաստ մինչև վերջ կանգնել ու պատասխան տալ։
Ի դեպ, ի տարբերություն ոմանց, վարչապետ Փաշինյանը երեկ ԱԺ-ում հայտարարեց, թե, քանի որ ընդդիմությունը դահլիճում չէ, ճիշտ չի համարում անել այն բացահայտումը, որն ազդարարել էր, քանի որ դա մտադիր է անել խորհրդարանական ընդդիմության երկու խմբակցությունների աչքերին նայելով։
Կարծիքներ