Վարչապետը շնորհավորել է Արգենտինայի նախագահին

Վարչապետը շնորհավորել է Արգենտինայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին՝ Անկախության տոնի առթիվ:

Ուղերձում ասվում է. 

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի բարեկամ ժողովրդին Արգենտինայի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

Հայ-արգենտինյան դիվանագիտական հարաբերությունների ավելի քան երեսնամյա պատմության ընթացքում մեզ հաջողվել է ամրապնդել միջպետական կապերը, մեր երկրների ու ժողովուրդների միջև ավանդաբար ձևավորված ջերմ, բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը: 

Վստահ եմ, որ միասնական ջանքերով կշարունակենք հարստացնել հայ-արգենտինյան փոխգործակցության օրակարգը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նոր ծրագրերով և նախաձեռնություններով` ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների բարօրության», - ասված է ուղերձում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում