Բագրատաշենի անցակետում ՌԴ-ի կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Բագրատաշենի անցակետում ՌԴ-ի կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Մայիսի 21-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 31-ամյա Էմիլ Թ.-ն, որը 2023 թ. մարտի 10-ից ՌԴ Մուրմանսկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր պայթուցիկ նյութեր կամ սարքեր ապօրինի ձեռք բերելու մեղադրանքով:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում