Հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման. Տիգրան Ավինյան
Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեցին, որ Կոնդ թաղամասում գտնվող շենք–շինությունների, հողամասերի օրինականացման վերաբերյալ կա 254 դիմում: Կա քաղաքապետի 154 որոշման նախագիծ և 25 որոշում, և ծանուցվել են վճարումների վերաբերյալ:
Ըստ գոտիականության` կադաստրային արժեքը 1 ք/մ համար կազմում է 214 և 139 հազար դրամ։
Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար:
Ըստ նրա՝ շինությունների ու հողամասերի օրինականացման նախաձեռնության նպատակն է եղել, որ կոնդեցիները կարողանան իրենց իրավունքներն առավելագույնս պաշտպանել:
Կարծիքներ