Ռուսաստանում ներգաղթյալներին եւ նրանց գործատուներին կպարտավորեցնեն գրանցվել էլեկտրոնային ռեեստրում
Ռուսաստանում ներգաղթյալներին եւ նրանց գործատուներին կպարտավորեցնեն գրանցվել էլեկտրոնային ռեեստրում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՆԳՆ-ին:
Գերատեսչությունում պարզաբանել են, որ այժմ ՆԳՆ-ն մշակում է համապատասխան օրինագիծը, որով նախատեսված են աշխատանքային գործունեությանը օտարերկրյա քաղաքացիներին ներգրավելու կարգի բարեփոխումներ:
Օրինագծի պատրաստմանը մասնակցում են շահագրգիռ գերատեսչություններ, փաստաթուղթը քննարկվում է փորձագիտական եւ բիզնես հանրության հետ: Միեւնույն ժամանակ, ՆԳՆ-ում նշել են, որ չեն առաջարկում ներգաղթյալներին բժշկական ծառայությունների տրամադրման հարցով նախաձեռնություն, ինչպես նաեւ արտոնություններ գործատուների նկատմամբ, որոնք օտարերկրյա քաղաքացիների են ներգրավում:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԳՆ կոլեգիայի նիստի ժամանակ ասել է, որ միգրացիոն ոլորտում իրավիճակը դարձելի է ավելի համակարգված եւ ավելի թափանցիկ, մեծացել է օրենսդրական կարգավորման արդյունավետությունը: Ընդ որում, նրա խոսքով, ռիսկերը դեռ պահպանվում են, ներառյալ՝ աշխատանքային միգրանտների շրջանում կրիմինալի ներթափանցումը:
ՆԳՆ տվյալներով՝ այս տարվա երկու ամսվա ընթացքում միգրացիոն հոսքը կազմվել է 1 մլն 84 հազար քաղաքացի, ինչը երկու անգամ շատ է՝ համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ:
Կարծիքներ