«Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է

«Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։

Այս մասին հայտնել են կուսակցության շնորհանդեսի ժամանակ: Նշենք՝ Կարապետյանը մի քանի երկրի քաղաքացի է և այժմ գտնվում է տնային կալանքի տակ։

Սամվել Կարապետյանի նկատմամբ 2025-ի հունիսի 18-ից կիրառված բանտային կալանքը դեկտեմբերի 30-ին փոխարինվել է տնային կալանքով, 4 մլրդ դրամ գրավով և այլ սահմանափակումներով:

Կարապետյանը կալանավորվել էր իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում