Ռուսաստանում ադրբեջանցիները խոչընդոտում են հայերի մուտքը շուկա
Ռուսաստանի Դաշնության մրգի և բանջարեղենի մանրամեծածախ շուկաների սեփականատերերը ժամանակավոր արգելել են հայերի մուտքը շուկա։ Կառավարիչները պատճառաբանում են, թե հայերին դուրս են հրավիրել շուկայից անվտանգության նկատառումներից ելնելով, ասել է թե հայերի և ադրբեջանցիների միջև բախումից խուսափելու համար։ Թեմայի շուրջ զրուցել ենք «Սպայկա» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանի հետ։
Նրա խոսքով նման դեպք արձանագրվել է Մոսկվայի «Food city» կոչվող շուկայում։ «Ադրբեջանցիները հայկական երեք մեքենաներ են վնասել և որպեսզի հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ չլինեն հայերին չեն թողնում առևտուր անել այդ շուկայում, բայց ադրբեջանցիներին թողնում են»: Բաղդասարյանը պարզաբանում է՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներում կան տարբեր չափսերի մեծածախ շուկաներ, դրանցից ամենամեծը Մոսկվայի «Food city» կոչվող մեծածախ և մանրածախ շուկան է , որը տարբեր երկրներից ապրանքներ է ստանում , վաճառքն իրակնացնում են և մեքենաներից և տաղավարներից, շուկան ունի շատ մեծ շրջանառություն։ Կարեն Բաղդասարյանի խոսքով Ադրբեջանական հիստերիայի շրջանակներում մի քանի քաղաքներում հայերը մեծածախ շուկաներում խնդիր ունեն ապրանքը վաճառելու հետ, որովհետև մեծածախ շուկաների հիմնական հաճախորդները ադրբեջանական ծագմամբ ռուսաստանաբնակ քաղաքացիներ են։ Սահմանի լարվածությանը զուգահեռ ադրբեջանցիները պրովոկացիաներ են անում այդ շուկաներում, որպեսզի շուկայի նորմալ գործնեության վտանգի պատրանք ստեղծեն , իրբ բախումներ կարող են լինել հայերի և ադրբեջանցիների միջև և ստիպեն շուկայի կառավարությանն ու տերերին, որպեսզի հայերին չթողնեն շուկա։
«Նման շուկաներում հայերը ներկայացված չեն տաղավարներում, արտահանողները մեքենա են վարձում, ուղարակում են ապրանքը շուկայում վաճառվելու, կամ այդ շուկաներում ունեն գործընկերներ, որոնք էլ ապրանքը ընդունում են և վաճառում »։
Մեծածախ շուկաները միջնորդ օղակ են հանդիսացել մատակարարների ու սուպերմարկետների միջև։ Մեր ռազմավարությունը կայանում է նրանում, որ շուկաների դերը պակասի և Հայաստանից մատակարարողները ուղիղ կապ հաստատեն հենց սուպերմարկետների և խանութների հետ, ասում է ընկերության զարգացման գծով փոխտնօրենը։ Բաղդասարյանը կոչ է անում բոլոր մեր արտահանողներին տեղում դիմել համապատասխան ատյաններին, սկսած իրավապահներից մինչև քաղաքապետարաններ , որպեսզի բողոքների միջոցով խնդրին լուծում տրվի։
Կարծիքներ