Համատեղ ջանքերով կիրացնենք փոխգործակցության ողջ ներուժը. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մոլդովայի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երկրի ազգային տոնի՝ Անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին:
«Հայաստանի և Մոլդովայի ժողովուրդների երկարամյա պատմական կապերն ամուր հիմք են մեր երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման համար։
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կիրացնենք փոխգործակցության ողջ ներուժը և կունենանք բազում ձեռքբերումներ տարբեր բնագավառներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- նշված է ՀՀ նախագահի ուղերձում։
Կարծիքներ