ՕԽ-ում երկրպագուների մասնակցության հարցը վերջնականապես կոշորվի առաջիկա ամիսներին
Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի երկրպագուների ներկայության մասին որոշումը կկայացվի առաջիկա երկու ամիսների ընթացքում:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: «Տոկիո -2020» կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորիի խոսքով, աշխարհում մտահոգիչ է կորոնավիրուսի նոր տեսակների տարածումը: Ճապոնիայի մայրաքաղաքում տարեսկզբին արտակարգ դրություն էր հայտարարվել վարակվածների թվի աճը զսպելու համար: Ծագող արևի երկրի սպորտային իշխանությունները առայժմ սպասում են համավարակի իրավիճակի բարելավմանը: Եվ դրանից հետո միայն, փետրվար - մարտ ընկած ժամանակահատվածում դժվարին որոշում պետք է կայացնել , թե ինչ ձևաչափով է անցկացվելու մարզահանդեսը:
Օլիմպիական ավանի ղեկավար Սաբուրո Կավաբուչին կարծում է, որ առանց հանդիսատեսի մրցումների անցկացումը նման կլինի ճաշ եփել առանց համեմունքի:
Այնուամենայնիվ, երկրում իրավիճակի վատթարացման պատճառով ծրագրերը կարող են փոխվել, եթե միջազգային օլիմպիական կոմիտեն և Ճապոնիայի մարզական իշխանությունները նոր ելք չգտնեն: Խնդրի մասնակի լուծման տարբերակներից մեկը կարող է լինել մարզիկների և պատվիրակությունների անդամների պարտադիր պատվաստումը:
Կարծիքներ