Մեսրոպ Առաքելյանն ապօրինի մտավ նիստերի դահլիճ և շուռ տվեց քվեատուփը

Մեսրոպ Առաքելյանն ապօրինի մտավ նիստերի դահլիճ և շուռ տվեց քվեատուփը

Արկադի Թամազյանը եւ «Ապրելու երկիր»  կուսակցության քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը քիչ առաջ ներխուժեցին համայնքապետարանի շենք, որտեղ տեղի էր ունենում համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու քվեարկությունը։ Թամազյանը ազդարարեց, որ նիստն ու քվերակությունն ապօրինի է, քանի որ համայնքի ավագանին պարտավոր էր սպասել կես ժամ, որպեսզի համայնքի ղեկավարը ներկայանար, իսկ եթե ոչ ,ապա նոր  ապանոր սկսեր քվեարկությունը։ Մեսրոպ Առաքելյանը խլեց քվեատուփն ու վեճի բռնվեց ավագանու անդամների, մասնավորապես Դավիթ Ղումաշյանի հետ։

Արկադի Թամազյանը վեճի բռնվեց նաեւ ավագանու ՔՊ խմբակցության ցուցակը 2022 թ․ ՏԻՄ ընտրություններում գլխավորած Արեն Մկրտչյանի հետ, մատ թափ տվեց եւ  սպառնալիքներ տեղաց։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում