Ստոլտենբերգը Երևանում կհանդիպի ՀՀ վարչապետին
Հյուսիսատլանտյան դաշինքից մանրամասնել են, թե տարածաշրջանային ինչ հանդիպումներ է անցկացնելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ստոլտենբերգը մարտի 17-19-ը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան։
Նշվում է, որ մարտի 17-ին Ստոլտենբերգը Բաքվում բանակցություններ կվարի նախագահ Իլհամ Ալիևի, իսկ մարտի 18-ին՝ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։
Նույն օրը Ստոլտենբերգը կմեկնի Թբիլիսի, որտեղ կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
Մարտի 19-ին Ստոլտենբերգը կայցելի Երևան, որտեղ հանդիպումներ կունենա նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանի վարչապետի հետ հանդես կգա մամուլի համատեղ հայտարարությամբ։
Կարծիքներ