Տոկաևը Ղազախստանում ստեղծված իրավիճակի հանցակից է անվանել ազատ ԶԼՄ-ներին

Տոկաևը Ղազախստանում ստեղծված իրավիճակի հանցակից է անվանել ազատ ԶԼՄ-ներին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ որ ազատ լրատվամիջոցները և օտարերկրյա գործիչները հանցակից են դարձել Ղազախստանում իրադարձությունների սանձազերծմանը։

«Կարգուկանոնի խախտման գործում աջակցող և էապես հրահրող դեր են խաղում, այսպես կոչված, ազատ լրատվամիջոցները և օտարերկրյա գործիչները, որոնք հեռու են մեր բազմազգ ժողովրդի հիմնարար շահերից: Կարելի է առանց չափազանցության ասել, որ բոլոր այս անպատասխանատու դեմագոգները դարձան հանցակիցներ Ղազախստանում տեղի ունեցած ողբերգության սանձազերծման գործում»,- ասել է Տոկաևը Ղազախստանի ժողովրդին ուղղված ուղերձում։

Ղազախստանի Հանրապետության ղեկավարի խոսքով՝ նման գործողությունները զգալի վնաս են հասցնում տնտեսական, սոցիալական և քաղաքական կայունությանը։

«Եվ մենք կոշտ ենք արձագանքելու իրավական վանդալիզմի բոլոր գործողություններին։ Կասկած չկա, որ մենք արագորեն կհաղթահարենք մեր պատմության այս սև շրջանը»,- հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում