Կարեն Անդրեասյանը քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցը
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը քննարկել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Բաց հասարակության հիմնադրամներ– Հայաստան, Իրազեկ քաղաքացիների միավորում, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, «Իրավունքի Եվրոպա միավորում», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների», Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ և Խաղաղության երկխոսություն հասարակական կազմակերպությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ։
Նախարար Անդրեասյանը կարևորել է երկրի մայր օրենքի բարեփոխումների վերաբերյալ ներառական քննարկումներ անցկացնելու անհրաժեշտությունն ու նախնական կարծիքներ լսելու համար ներկայացրել երեք հարց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմն ու գործունեությունը վերափոխելու ու վերաիմաստավորելու, կառավարման ձևի ընտրության, ինչպես նաև դատական ատյանների միավորման, այդ թվում` բարձրագույն ատյանների միավորման միջոցով Գերագույն դատարանի ստեղծման նպատակահարմարության կամ վերաքննիչ և վճռաբեկ ատյանների միավորման վերաբերյալ:
Ծավալված քննարկման ավարտին նման ձևաչափով հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Կարծիքներ