Աֆղան զինվորականների գործողությունների հետևանքով ավելի քան 100 թալիբ սպանվել կամ վիրավորվել է
Աֆղանստանի զորքերը «Թալիբան» արմատական շարժումից հետ են գրավել Հերատ նահանգի Գուզարա շրջանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը:
«Ավելի քան 100 թալիբ սպանվել կամ վիրավորվել է»,- ասված է գերատեսչության «Twitter»-ի հայտարարության մեջ:
Նշվում է, որ աֆղան ուժայինները մեծ քանակությամբ զենք և զինամթերք են առգրավել:
Աֆղանստանում կառավարական ուժերը պայքարում են «Թալիբան» շարժման զինյալների դեմ, որոնք զգալի տարածքներ են գրավել երկրի գյուղական շրջաններում և հարձակում ծավալել խոշոր քաղաքների վրա:
Կարծիքներ