ՀԱԷԿ-ում շինարարությունն ու վերազինումը շարունակվելու են. Պապիկյան

ՀԱԷԿ-ում շինարարությունն ու վերազինումը շարունակվելու են. Պապիկյան

Հայաստանի ատոմային էլեկտրակայանում շինարարությունն ու վերազինումը շարունակվելու են:

Այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«2020 թ. վերջնականացվել և 2021 թ. հաստատվել է «Էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը» մինչև 2040 թ.: Այս ծրագրով նախատեսվում է նաև 2026 թ. հետո ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգում: ՀԱԷԿ-ում շինարարությունը շարունակվելու է, վերազինումը շարունակվելու է»,- ասաց Պապիկյանը:

Հայկական ատոմային էլեկտրակայանը, որոշակի աշխատանքներ կատարելու նպատակով, 141 օրով կկանգնի մայիսի 15-ից. 2021-ին վերանորոգման աշխատանքից հետո ՀԱԷԿ-ը պետք է նոր լիցենզիա ստանա կարգավորող մարմնից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում