Հայաստանում արձանագրվել է ամենացածր գնաճը ԵԱՏՄ-ում
Հայաստանում 2020-ի հոկտեմբերին գրանցվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում գների ամենացածր աճը. գները 2019-ի դեկտեմբերի նկատմամբ նվազել են 1%-ով, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճել 1,3%-ով։ Այս մասին տեղեկացանք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից։
ԵԱՏՄ բոլոր հինգ երկրներում միասին վերցրած ապրանքների և ծառայությունների գներն այս տարվա հոկտեմբերին 2019-ի դեկտեմբերի համեմատ աճել են 3,6%-ով, հոկտեմբերի համեմատ՝ 4,5%-ով։ Ընդ որում, Բելառուսում այդ ցուցանիշները կազմել են 5,4% և 6,2%, Ղազախստանում՝ 5,5% և 7,1%, իսկ Ղրղզստանում՝ 5,3% և 7,2%։ Ռուսաստանում 2020-ի հոկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 3,3% և հոկտեմբերի համեմատ՝ 2,6%։
Կարծիքներ