ՄԱԿ-ում հայտնել են, թե երբ ԱՄՆ-ը պաշտոնապես կվերադառնա Փարիզի կլիմայի համաձայնագիր
Միացյալ Նահանգները պաշտոնապես Փարիզի համաձայնագրի շրջանակներում պարտավորությունների կատարմանը կվերադառնա փետրվարի 19-ին: Հունվարի 20-ին այդ մասին ասված Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հայտարարության մեջ, որը կատարում Է համաձայնագրի պայմանագրապահի պարտականությունները:
«Փարիզի համաձայնագիրը Միացյալ Նահանգների համար ուժի մեջ կմտնի 2021 թվականի փետրվարի 19-ին»,- նշված Է պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթում: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենը պաշտոնում գտնվելու առաջին օրն ստորագրել Է հրամանագիր՝ Փարիզի կլիմայի համաձայնագրի շրջանակներում երկրի պարտավորություններին վերադառնալու մասին: 2018 թվականին այդ պահին Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը որոշել Էր դուրս գալ համաձայնագրից, որը, նրա կարծիքով, արգելակում Է ամերիկյան տնտեսության զարգացմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ