Վահան Քերոբյանը մեկնում է Բելառուս. կկայանա հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստը
![Վահան Քերոբյանը մեկնում է Բելառուս. կկայանա հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստը](https://freenews.am/uploads/images/image_750x_619df8df4d5b9.jpg)
Բելառուսի Հանրապետությունում կկայանա Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ նոյեմբերի 24-26-ը Մինսկ է գործուղվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակություն։
Գործուղումից վերադառնալուց հետո Քերոբյանը եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Կարծիքներ