Գերմանիայում ապագա կառավարության մասնակիցները կոալիցիոն պայմանագիր են ստորագրել

Գերմանիայում ապագա կառավարության մասնակիցները կոալիցիոն պայմանագիր են ստորագրել

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության, «Միություն-90/«կանաչներ»-ի եւ Ազատ դեմոկրատական կուսակցության առաջնորդներն ստորագրել են կոալիցիոն պայմանագիր, որի վրա աշխատել են մի քանի ամիս: Դեկտեմբերի 7-ին միջոցառումը հեռարձակում են Գերմանիայի հեռուստաալիքները:

Բունդեստագն, ինչպես սպասվում Է, սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցին նոր կանցլեր կհաստատի արդեն դեկտեմբերի 8-ին: Հենց նույն օրը նոր կառավարությունը պետք Է երդում տա, իսկ Անգելա Մերկելի կաբինետի անդամները, որոնք այժմ պաշտոնակատարներ են, վերջնականապես վայր կդնեն լիազորությունները: Դրանով նոր կառավարության ձեւավորման գործընթացը կավարտվի: Կորալիրիոն պայմանագիրը պարունակում Է 177 Էջ, այն առնվազն չորս տարով դնում Է ապագա կաբինետի հիմքերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում