Կարևորում ենք ԱՄՆ-ի ակտիվ ջանքերն ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. ՔՊ խմբակցության ղեկավար

Կարևորում ենք ԱՄՆ-ի ակտիվ ջանքերն ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. ՔՊ խմբակցության ղեկավար

Ամերիկայի Միացյալ Նահանգները մշտապես աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ պատասխանելով հարցին, թե ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը ի՞նչ առաջարկներ է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ։

«Ինքս պարոն Քարփենթերի հետ հանդիպմանը չեմ մասնակցել և տեղեկություն չունեմ, բայց կարծում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումը մշտապես հրապարակային է եղել և ԱՄՆ-ն մշտապես աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին։ Մենք շատ ուրախ ենք դրանում և կարևորում ենք Միացյալ Նահանգների ակտիվ ջանքերն ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,-ասաց Կոնջորյանը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում