Արցախի նախագահը Հայաստանի ամերիկյան համալսարանի պատվիրակության հետ քննարկել է կրթության զարգացմանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 3-ին ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) պատվիրակությանը՝ հաստատության փոխնախագահ Աշոտ Ղազարյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում կրթության զարգացմանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում ընդգծվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ներուժի արդյունավետ իրացման փոխադարձ պատրաստակամությունը:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՀԱՀ ղեկավարությանը՝ Արցախի պետական համալսարանի նոր մասնաշենքի կառուցմանը, ինչպես նաև անհրաժեշտ կահույքի ու սարքավորումների ձեռքբերմանը մեծապես աջակցելու համար:
Կարծիքներ