ՌԴ Տուլայի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է Նոյեմբերյանի բաժին
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 16-ին Նոյեմբերյանի բաժին է ներկայացել 32-ամյա Արթուր Գ.-ն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նա 2023 թ. հոկտեմբերի 13-ից ՌԴ Տուլայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ (Ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը) և 327-րդ (Փաստաթղթի կեղծումը) հոդվածների մեղադրանքով:
Ըստ աղբյուրի՝ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Նշվում է, որ հետախուզումը նախաձեռնողը տեղեկացվել է հայտնաբերման մասին։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ