Արման Թաթոյանը ոտքերը գետնին մեխած, հացադուլ և ջրադուլ հայտարարած կալանավորին այցելելու փոխարեն այցելել է կալանավորված դատավորին
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022թ. փետրվարի 7-ի որոշմամբ դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը՝ փետրվարի 7-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, տեղի է ունեցել առանձնազրույց Բորիս Բախշիյանի հետ։
Ուշագրավ է, որ դեռևս Գորիս» ՔԿՀ-ում պահվող կալանավոր Արտակ Խարտխալյանը հունվարի 31-ից հացադուլ և ջրադուլ է անում, այնուհետև նա մեխել է իր ոտքերը։ Ընդ որում, Խարտխալյանի պաշտպանի պնդման, իր պաշտպանյալի հացադուլի ու ջրադուլի մասին տեղեկացրել են ՄԻՊ Արման Թաթոյանին և դատախազությանը, սակայն 5-6 օր նա այդ վիճակում է եղել, և որևէ մեկը չի գնացել նրան այցելության։
Թերևս այս ֆոնին մի բան շատ ակնառու է, Արման Թաթոյանին հուզում են միայն այն թեմաներն ու անձինք,որոնց հետ կապված կան քաղաքական դիվիդենտներ շահելու ու փիառվելու հնարավորություններ։ Հակառակ դեպքում, կուզես հացադուլա արա, կուզես ջրադուլ արա, կուզես ոտքերդ ու ձեռքերդ մեխի, կուզես սովամահ եղիր, հավանաբար կլինես այս երկրում վերջին մարդը, ով հետաքրքրում է Արման Թաթոյանին, եթե իհարկե քաղաքական դեմք չես, ու Թաթոյանը չի կարող փիառվել այդ ֆոնին։
ArmeniaNews
Կարծիքներ