Բացահայտվել է Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչուհու, նրա 11-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության դեպքը․ կա ձերբակալված
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ և անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Պեմզաշեն գյուղի՝ 31-ամյա բնակչուհու և վերջինիս 11-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության դեպքը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ է:
Վերջինս ձերբակալվել է՝ երկու անչափահասի և վերջիններիս մոր սպանության կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղի տներից մեկում։ Տան բնակիչները չէին արձագանքել դռան թակոցներին, իրավապահների ներկայությամբ դուռը բացելուց հետո հատակին 3 դի էր հայտնաբերվել:
Կարծիքներ