Ֆինանսների նախարարությունը՝ օպտիմալացման աշխատանքների մասին

Ֆինանսների նախարարությունը՝ օպտիմալացման աշխատանքների մասին

ՀՀ ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը.

«ՀՀ ֆինանսների նախարարությունում ընդհանուր առմամբ իրականացված օպտիմալացման աշխատանքների արդյունքում 2018 թվականին տնտեսվել և ՀՀ պետական բյուջ է վերադրաձվել 113 մլն 787,600 ՀՀ դրամ:

Անշարժ գույքի մասով.
Oպտիմալացման աշխատանքների արդյունքում, 2018 թվականին ազատվել են Տիգրան ՄԵծ 4 և Մազմանյան 3 հասցեներով տարածքները ընդ որում՝
Տիգրան Մեծ 4 հասցեի շենքի ազատման արդյունքում տնտեսվելու է 2019թ. պետ. բյուջեով նախատեսվելիք մոտ 103,600,000 ՀՀ դրամ վարձակալության վճարը և 15,600,000 ՀՀ դրամ Ոստիկանության կողմից շենքի պահպանության ծառայության վճարը:

Ավտոմեքենաների կրճատման մասով.
2018թ.-ին նախարարության հաշվեկշռում հաշվառված 17 ավտոմեքենաներից 6-ը կրճատվել են՝ 3-ը օտարվել են, իսկ մյուս 3-ը ՀՀ կառավարության 20.12.2018թ.-ի N 1507-Ա որոշման համաձայն հատկացվել են ՀՀ Սահմանադրական դատարանին:
ՀՀ ֆինանսների նախարարության ԱՖԾԿԿ պետական հիմնարկի գործունեության դադարեցումից հետո հիմնարկի 3 ավտոմեքենաները փոխանցվել են Նախարարությանը (Նախարարության ավտոմեքենաների քանակը դարձել է 14)

Վարչապետի 2019 թվականի փետրվարի 19-ի հանձնարարականի կատարման նպատակով, Ֆինանսների նախարարության 14 ավտոմեքենաներից 10–ի օտարման նպատակով պետական գույքի կառավարման կոմիտե էր ներկայացվել համապատասխան տվյալներ: Այս 10 ավտոմեքենաներից 7-ը ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 893-Ա որոշման համաձայն, հետ են վերցվել և ամրացվել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին: Օտարման ներկայացված մյուս 3 ավտոմեքենաներն ի պահ հանձնվել են պետական գույքի կառավարման կոմիտեին:

Ներկայումս շահագործվում են 4 ավտոմեքենաներ, որոնցից 1-ը՝ ՀՀ ֆինանսների նախարարի ծառայողական կարիքների համար, իսկ 3-ը որպես հերթապահ ավտոմեքենա:

Փաստացի 2018-2019թ․-ին ավտոմեքենաների թիվը կրճատվել է 13-ով, արդյունքում առաջացել է դրանց տարեկան պահպանման ծախսերի տնտեսում 15,600,000 ՀՀ դրամի չափով»։

‼️‼️Հանրային հաշվետվություն ՀՀ ֆինանսների նախարարությունում ընդհանուր առմամբ իրականացված օպտիմալացման աշխատանքների...

Опубликовано ՀՀ ֆինանսների նախարարություն Вторник, 11 августа 2020 г.

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում