Հունաստանը Թուրքիայի դեմ պատժամիջոցների ցանկ է կազմել
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ իրենք կազմել են միջոցառումների ցանկը, որոնք պետք է ձեռնարկվեն, եթե Թուրքիան ագրեսիվ դիրքորոշում որդեգրի Հարավային Կիպրոսի և Հունաստանի նկատմամբ, հաղորդում է «Արմենպրես»-ը:
«Մենք պետք է տեղյակ լինենք, որ Հունաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության մեջ հիմնարար փոփոխություն չկա: Մենք պատրաստել ենք մի շարք սահմանափակող միջոցներ, որոնք կարող են օգտագործվել, եթե Թուրքիան կրկին ագրեսիվ դիրքորոշում որդեգրի Հունաստանի և Կիպրոսի դեմ»,-ասել է Հունաստանի վարչապետը:
Կարծիքներ