Բաթումում փլուզված շենքի փլատակներից դուրս է բերվել ևս մեկ մարդու մարմին

Բաթումում փլուզված շենքի փլատակներից դուրս է բերվել ևս մեկ մարդու մարմին

Բաթումում փրկարարները  շենքի փլատակներից դուրս են բերել ևս մեկ մարդու մարմին:

Բնակելի շենքի մասնակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 9 -ի, փրկարարները փլատակներից հանել են, ենթադրաբար, վերջին մարդու մարմինը, ասել է ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին:

Հիվանդանոցում է մնում փլատակներից դուրս բերված 36-ամյա մի տղամարդ, ում վիճակը  բժիշկները գնահատում են ծանր :

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Վրաստանում հոկտեմբերի 11-ը  սգո օր է հայտարարված:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում