Թեհմինա Վարդանյանը միացել է Արթուր Վանեցյանի կուսակցությանը

Թեհմինա Վարդանյանը միացել է Արթուր Վանեցյանի կուսակցությանը

Երևանի ավագանու խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը հայտարարել է, որ միանում է «Հայրենիք» կուսակցության թիմին: Նա նշել է, որ որոշումը կայացրել է քաղաքական դաշտը ամբողջապես ուսումնասիրելու և ներքաղաքական իրավիճակը սթափ գնահատելու արդյունքում:

Հիշեցնենք, որ Թեհմինա Վարդանյանը  երկար տարիներ եղել է «Հանրապետություն» կուսակցության անդամ, 2020 թվականի հունիսին սակայն, դուրս է եկել կուսակցությունից: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում