Բուհերում իրազեկման ակցիա անողները 1000 դրամ են գնահատում ուսանողի գլխագինը
Դեռևս օրեր առաջ համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որտեղ ընդդիմության ցույցերին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին 1000 դրամ էին առաջարկում ամեն ուսանողի համար։ Այս մասին գրում է MediaNews-ը։
Այսօր առվոտյան նույ ցուցարարները փորձել են իրազեկման ակցիա իրականցնել Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ուսանողներին կոչ են արել միանալ իրենց։ Սակայն ինչպես և սպասելի էր, միացողներ չեն եղել, ավելին՝ ուսանողները չեն էլ ցանկացել շփվել իրազեկում անող ցուցարարների հետ։
Պարզից էլ պարզ էր, որ ուսանողների ամեն գլխի համր 1000 դրամ առաջարկող ընդդիմությունն ավել շատ վիրավորել է ուսանողների ինքնասիրությունը, ինչի համար էլ պետք է ստանար համապատասխան վերաբերմունք։
Կարծիքներ