Գերմանիայի ՊՆ-ն չեղարկել է Զելենսկիի հետ հանդիպումը. քննարկման թեման պետք է լիներ Դոնբասը
Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերի հանդիպումը, որը նախատեսված է հուլիսի 12-ին Բեռլինում, չի կայանա , գրում է iz.ru-ն:
«Հանդիպումը ԳԴՀ կառավարություն մեծ այցի ծրագրի մի մաս էր: Տեղի են ունեցել վերադասավորումներ, իսկ պաշտպանության նախարարի հետ հանդիպումը չի կայացել կամ չի կայանալու, բայց ես ձեզ համար լրացուցիչ տեղեկություն չունեմ »,-ՊՆ ներկայացուցիչը պատասխանել է լրագրողներին՝ չնշելով հանդիպումը չեղյալ հայտարարելու պատճառները:
Հանդիպման ընթացքում Ուկրաինայի ղեկավարը և Գերմանիայի պաշտպանության նախարարը ծրագրել էին քննարկել Դոնբասում տիրող իրավիճակը:
Կարծիքներ