Զորամասի կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը տեղափոխվել է հոսպիտալ
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում բռնկված հրդեհից վնասվածքներ ստացած կապիտան Եղիշե Հակոբյանը, որը նաև հրդեհի գործով մեղադրյալ է, ՀՀ ԱՆ այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնից տեղափոխվել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ:
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
Փաստաբանը նաև նշել է, որ կապիտան Հակոբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Կարծիքներ